Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովը նոյեմբերի 10-ին դիմել է ՌԴ աշխատանքի և սոցպաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինին՝ խնդրելով քննարկել չծխողների համար աշխատանքային շաբաթը 5 ժամով կրճատելու հնարավորությունը: Այդպիսով չծխողների համար աշխատանքային շաբաթը կկազմի 35 ժամ:
Նա հիշեցրել է, որ ՌԴ տնտեսական կորուստները ծխելու համար կազմում են ՀՆԱ-ի 3 տոկոսը: Նա համարում է, որ պետմարմինները պետք է քաղաքացիներին խթանեն հրաժարվել ծխելուց, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Այս դեպքում կարելի է կիրառել եվրոպական փորձը, որտեղ չծխողներին տրամադրվում են լրացուցիչ սոցիալական երաշխիքներ ու կրճատված աշխատանքային շաբաթ»,-ասել է Վլասովը:
Այժմ, ըստ ՌԴ աշխատանքային օրենսգրքի աշխատանքային շաբաթվա տևողությունը չի կարող գերազանցել շաբաթական 40 ժամը:






