69 տարեկանում մահացել է հայտնի ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը: Նա տևական ժամանակ է բուժվում էր քաղցկեղից:
2016-ի վերջում Զադորնովը վիրահատվել էր Գերմանիայում: Ըստ նրա հարազատների և մերձավորների, բուժումը նպաստել էր նրա վիճակի զգալի բարելավմանը, գրում է «Իզվեստիան»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում գրեցին, որ Զադորնովը հրաժարվել է հեթանոսությունից և ուղղափառություն է ընդունել:
Միխայիլ Զադորնովը հայտնի գրող-երգիծաբան է, դրամատուրգ, զավեշտաբան, կոմիկ, Ռուսաստանի գրողների միության անդամ։ Նա 10-ից ավելի գրքերի հեղինակ է, այդ թվում քնարական և երգիծական պատմվածքների, ակնարկների, հումորեսկների, ճամփորդական նոթերի և պիեսների։






