ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն արտասվել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ ազդվելով թիմի մարզչի խոսքերից:
ՊՍԺ-ի մարզիչ Տիտեն և Նեյմարը միասին են մասնակցել Ճապոնիայի հետ ընկերական խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին: Լրագրողներից մեկը հարցրել է մարզչին՝ արդյոք նա խնդիրներ ունի հարձակվողի հետ՝ հաշվի առնելով, որ վերջինիս գալուստը բացասաբար է ազդել ՊՍԺ-ի հանդերձարանում իրավիճակի վրա:
«Մենք արդեն 1,5 տարի է միասին ենք աշխատում և ես արդեն հոգնել եմ լսել, թե իբր մենք խնդիրներ ունենք Նեյմարի հետ՝ հանդերձարանում նրա մեծ հեղինակության պատճառով»,-ասել է Տիտեն, գրում է eurosport-ը Marca-ի վրա հղումով:
«Մենք իդեալական չենք, բոլորս էլ մարդ ենք: Երբեմն սխալ ենք արձագանքում՝ այդպես եղել է իմ կարիերայում: Բայց կան հանգամանքներ, որոնք հարկավոր է հաշվի առնել: Ես կարող եմ խոսել Նեյմարի բնավորության, նրա էության ու մեծ սրտի մասին»,-ասել է մարզիչը:
Տիտեի այս խոսքերից հետո Նեյմարը գրկախառնվել է մարզչին ու հեռացել մամուլի ասուլիսից:
Բրազիլացիները հաղթել են Ճապոնիային 3:1 հաշվով:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Նեյմարի լուրջ տարաձայնություններ ունի ՊՍԺ գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի և հարձակվող Էդինսոն Կավանիի հետ: