AM
13 November 2017 - 09:22 AMT

Հայաստան-Կիպրոս հանդիպմանն ընռադաջ. Ինչ կանխատեսումներ են անում բուքմեյքերները

Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հավաքականի հետ:

Երկու հավաքականն իրենց ամբողջ պատմության ընթացքում ֆոտբոլային 5 հանդիպում են անցկացրել, որոնցից չորսում խաղն ավարտվել է հօգուտ կիպրական թիմի, և մեկը՝ ոչ ոքի:

Vivarobet բուքմեյքերական ընկերությունը բարձր՝ 1.90 գործակցով է գնահատում Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը՝ Կիպրոսի հաղթանակի 3.85-ի դիմաց:

Totobet-ը ևս ֆավորիտ է համարում Հայաստանի հավաքականին․ մեր ընտրանու հաղթանակի գործակիցը 1,95 է Կիպրոսի 3,9-ի դիմաց։

Bet365 բուքմեյքերական ընկերությունը Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմի հաղթանակը գնահատում է 2.10 գործակցով, իսկ Կիպրոսինը՝ 3.50:

Ոչ ոքիի գործակիցը 3.29 է: