ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ստորագրահավաք է սկսել Լոս Անջելես-Երևան և հակառակ ուղղություններով ուղիղ թռիչքներ իրականացնելու պահանջով:
«Ուղիղ չվերթները շահավետ կլինեն կոմերիցիոն առումով, կնպաստեն Հայաստանում տուրիզմի և տնտեսական այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև կխնայեն ուղևորների ժամանակը»,-ասվում է հանձնախմբի պաշտոնական կայքում:
Ստորագրահավաքի նախաձեռնողները պահանջում են ԱՄՆ տրանսպորտի նախարար Էլին Չաոյից և նահանգի կոնգրեսականներից աշխատել ավիաընկերությունների հետ՝ նշված ուղղություններով չվերթներ իրականացնելու համար:
Ստորագրահավաքին կարելի է մասնակցել այստեղ։






