Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, վաղաժամ դուրս գալով ATP ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ, առաջինն է դարձել աշխարհում մրցանակային պարգևավճարների գումարով: Այս ցուցանիշով շվեյցարացի թենիսիստը գերազանցել է ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսին:
Ֆեդերերի հաշվին այժմ 110 235 682 դոլար պարգևավճար կա: Թայգեր Վուդսի ցուցանիշն է՝ 110 061 012 դոլար կարիերայի ընթացքում, գրում է Eurosport-ը:






