AM
27 Նոյեմբեր 2017 - 12:39 AMT

Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան կայցելի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության նախագահը, Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նույն օրը նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը: