Անհայտները հերթական անգամ կոտրել են «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի արձանը, որը կանգնեցված է Բուենոս Այրեսի լավագույն շրջաններից մեկում՝ Պուերտո Մադերոյում: Այս անգամ կոտրել են արձանի ոտքերը:
Ոստիկանությունը միջոցառումներ է իրականացնում պարզելու համար վանդալների ինքնությունը, գրում է Eurosport-ը:
Արձանը կոտրում են ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ՝ առաջին անգամ այն վնասել էին 2017-ի հունվարին՝ կոտրելով վերին հատվածը:
Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որ երբևէ 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակին», թեև դեկտեմբերի 7-ին գուցե ստիպված լինի կիսել ռեկորդը Կրիշտիանու Ռոնալդուի հետ: