AM
4 December 2017 - 13:39 AMT

Արաբ ներդրողները մտադիր են գնել «Միլանը»

«Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատերը կարող է նորից փոխվել: Այս անգամ Իտալիայի առաջնության 18-ակի չեմպիոնին մտադիր է ձեռք բերել խոշոր արաբական ներդրումային խումբը:

Արաբները դիտարկում են ինչպես ներկայիս սեփականատեր Լի Յոնհոնգի հետ «Միլանի» համատեղ կառավարման, այնպես էլ ամբողջապես գնելու տարբերակը:

Չինացի ձեռնարկատերը գնել էր ակումբը գարնանը, սակայն կես տարի անց նա ֆինանսական դժվարություններ ունեցավ: Նա պարտավոր է մոտ 303 մլն եվրո վճարել, գումարած տոկոսները, մինչև 2018-ի հոկտեմբեր, հայտնում է Eurosport-ը Goal-ի վրա հղումով:

Ակումբը նաև ներդրողների է հայթայթել ԱՄՆ-ից, որոնք պատրաստ են օգնել ակումբին նոր մարզադաշտի կառուցման գործում:

1986-2017թթ. «Միլանը» պատկանում էր Սիլվիո Բերլուսկոնիին: