Կողմնակիցներն ազատել են Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին, որին ձերբակալել էին Կիևում: Կողմնակիցներին հաջողվել է դուրս բերել նրան միկրոավտոբուսից:
Ուկրաինական հատուկ նշանակության ուժերը հանել էին Սահակաշվիլիիին շենքի տանիքից, ուր նա բարձրացել էր՝ փախուստի դիմելով խուզարկության եկած իրավապահներից:Սահակաշվիլիին ձեռնաշղթաներով են դուրս բերել, նրա կողմնակիցները փորձել են խանգարել իրավապահներին:
Սահակաշվիլին և նրա կողմնակիցները հավաքվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Ռադայի մատույցներում բարիկադներ են հայտնվել: Սահակաշվիլին նոր մայդանի կոչ է անում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կիևի դատախազությունը գործ է հարուցել «քաղաքական գործչին ուժով ազատելու» փաստով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:






