AM
6 Դեկտեմբեր 2017 - 08:50 AMT

Հայկական քոչարին և «ադրբեջանական» տոլման՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում

Հայկական քոչարին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Twitter-ում կազմակերպության պաշտոնական էջը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նստաշրջանն անցկացվում է դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում:Նստաշրջանին նախատեսվում է 34 նոր հայտ դիտարկել:

Արդրբեջանից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման բաղադրատոմսը նույնպես ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: