Հայաստանի եւ Բելառուսի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միություններն այսօր Երեւանում ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով` այդ քայլը թույլ կտա գործարարներին իրենց ավանդը ներդնել երկու երկրների առեւտրական հարաբերություններում: «Ինչպես հայտնի է, մեր տնտեսական կապերը շատ թույլ են, եւ Հայաստանի ու Բելառուսի նախագահները բազմիցս են հայտարարել դրանց աշխուժացման անհրաժեշտության մասին»,- ասել է նա: