AM
15 Դեկտեմբեր 2017 - 14:00 AMT

Ճապոնիան առաջին անգամ ինքնակառավարվող մեքենա է փորձարկել երթևեկության մեջ

Ճապոնական Կոտա քաղաքում մեկնարկել են ինքնակառավարվող մեքենայի առաջին փորձակումները երթևեկության մեջ: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը:

Ինքնակառավարվող մեքենան փորձարկվել է 700 մետր երկարություն ունեցող ճանապարհահատվածի վրա: Մեքենան երթևեկությանը հետևում է տեսախցիկներով և ռադարներով, արձանագրում ճանապարհանշանները, մյուս մեքենաների և հետիոտների գործողությունները:

Մեքենայի գործողություններին հետևում է օպերատորը հեռակառավարման համակարգի օգնությամբ, իսկ արտակարգ իրավիճակներում նա կարող է նաև կանգնեցնել այն:

Փորձարկումների առաջին փուլում մեքենային չի թույլատրվել 15 կմ/ժամը գերազանցել: