«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ համակրանք չունի մանչեսթերյան ակումբի հանդեպ:
«Հնարավոր է, ես այլևս երբեք չաշխատեմ ակումբներում, սակայն մեկ բացառություն կանեի: Եթե անգլիական առաջատար ակումբ ինձ հրավիրեր, կընդունեի առաջարկը: Որովհետև դրանովվրեժխնդիր լինելու հնարավորություն կստանայի«Մանչեսթեր Յունայթեդից», գրում է Eurosport-ը The Mirror-ի վրա հղումով:
«Մոուրինյոյի դեմ ես ոչինչ չունեմ, սակայն մանկունիանցիները պետք է ինձ հարցնեին Ժոզեին նշանակելուց առաջ»,-հայտարարել է հոլանդացին:
Մոուրինյոն Վան Գալի օգնականն էր «Բարսելոնայում» 1997-2000թթ.: Վան Գալը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2014-2016թթ.: