Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլի ակումբը խաղաշրջանի ավարտից հետո կարող է դադարեցնել գոյությունը որպես ռուսական նախագիծ: Ակումբի հիմնադիրները հակված են ակումբը տեղափոխել Հայաստան և հայտագրվել տեղի առաջնությունում, հայտնում է «Մատչ ՏՎ»-ն:
Ըստ երկու աղբյուրից ստացած տվյալների, «Արարատի» ղեկավարները, հաշվարկելով ամեն ինչ, եկել են այն եզրակացության, որ ՌԴ առաջնությունում բարձր նպատակների հասնելը չափազանց մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված: Դրանք շատ ավելին են, քան կպահանջվի Հայաստանի առաջնությունում հաղթող դառնալու համար՝ այնուհետև Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին մասնակցելու հեռանկարով:
Այն, որ «Արարատը» փոխում է զարգացման ուղղվածությունը, անուղղակիորեն վկայում են նաև փոխադարձ համաձայնությամբ անվանի անդամներ Մարատ Իզմայլովի, Ռոման Պավլյուչենկոյի, Ալեքսեյ Ռեբկոյի, հեռանալն ակումբից: Սակայն, վերջնական որոշում «Արարատի» ճակատագրի վերաբերյալ դեռ չի կայացվել:
«Արարատն» այժմ ՌԴ Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի «Կենտրոն» խմբի առաջատարն է՝ 13 միավորով գերազանցելով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ռյազանին»: Եթե թիմը պահպանի առաջին տեղը, հետո դուրս գա ՌԴ առաջնությունից, նրա տեղը կզբաղեցնի առաջին դիվիզիոնի անհաջողակներից մեկը: