Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժանքներով կանոնավոր զբաղվելու դեպքում մարդն ավելի հեշտ է տանում ծխելուց հրաժարվելիս ի հայտ եկող երևույթները:
Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Pharmacology-ում:
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ինչպես նշում են հետազոտման հեղինակները, ակտիվացնում է α7 նիկոտինային ացետիլհոլինային ռեցեպտորները: Այդ նյարդային վերջույթները գտնվում են գլխուղեղի հիպոկամպում և զգայուն են նիկոտինի ազդեցության հանդեպ:
Գիտնականները եկել են այդ եզրակացության մկների վրա փորձերի արդյունքում, սակայն ստացված արդյունքներն արդարացի են նաև մարդկանց համար, գրում է Lenta.ru-ն:
«Գիտնականները հաստատում են վարժանքների պաշտպանիչ ազդեցությունը, որոնք խոչընդոտում են ֆիզիկական կախվածության զարգացմանը, ինչը կարող է նպաստել ծխելուց հրաժարվելուն՝ նվազեցնելով տհաճ երևույթները»,-կարծում է համահեղինակ Ալեքսիս Բեյլին:






