AM
26 December 2017 - 07:58 AMT

ԶԼՄ. «Ինտերը» բանակցություններ է սկսել Մխիթարյանի հետ

Իտալական «Ինտերը» բանակցություններ է սկսել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորության շուրջ, գրում է Sports.ru-ն:

Ակումբի տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ: «Ինտերը» մտադիր է վարձակալել Մխիթարյանին:

Ավելի վաղ ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել էր, որ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից: Նա ասել էր, թե յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի:

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին «ջերմագույն աջակցության» համար՝ անդրադառնալով «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվերակության արդյունքներին:«Իմ երկրպագուներն իմ մոտիվացիան են: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, և առհասարակ` հայ ժողովրդին ինձ ցուցաբերած ջերմագույն աջակցության համար», գրել է ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում: