Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հայտարարել է, որ եթե հիմա գործող ֆուտբոլիստ լիներ, ապա միայն «Բարսելոնայի» կազմում կխաղար:
«Զուտ տեսականորեն, եթե ես հիմա խաղայի, ապա միայն «Բարսելոնայի» հետ կկարողանայի պայմանագիր կնքել, քանի որ այդ թիմը քիչ թե շատ այն ոճով է խաղում, ինչ «Սանտոսը»: Կարծում եմ՝ Կատալոնիայում ինձ ավելի հարմարավետ կլիներ խաղալը»,-ասել է Պելեն, հայտնում է sports.ru-ն:
Պելե-ն կենտրոնական հարձակվող է եղել, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանտոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։