Ավիատոմսերը դեպի 2018 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող ռուսաստանյան քաղաքներ թանկացել են առնվազն երկու անգամ։
Ինչպես հայտնում է ռուսաստանյան ՌԲԿ գործակալությունը, պարզվել է, որ առաջնության օրերին այս ուղղություններով ավիատոմս գնելու համար ուղևորները կրկնակի շատ պետք է վճարեն՝ նախկինում դեկտեմբեր ամսին գործող գների համեմատ։
Մոտ հինգ անգամ թանկացել են դեպի Վոլգոգրադ ավիատոմսերը։
2018 թվականի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կանցկացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Խաղերը տեղի կունենան երկրի 11 քաղաքում:






