AM
28 Դեկտեմբեր 2017 - 10:25 AMT

Արարատի վրա Նոյան տապանի գոյության հնարավոր ապացույցներ են գտնվել

ԱՄՆ Geoscience ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ Արարատ լեռան վրա գտել են Նոյան տապանի մասին աստվածաշնչյան պատմության ապացույցները:

Աշխարհի ավելի քան 100 հետազոտող էր հավաքվել Թուրքիայում՝ Արարատ լեռան վերաբերյալ եռօրյա միջազգային սիմպոզիումի, իմանալու համար, թե կարող են արդյոք իրենք գտնել այն վայրը, որտեղ, ըստ ավանդապատումի, կանգ է առել Նոյան տապանը, գրում է բրիտանական Daily Mail-ը:

Դեռևս 2010-ին մի խումբ չինացի և թուրք գիտնականներ գիտարշավ էին կազմակերպել ՝ ուսումնասիրելու համար այն շրջանը, որտեղ կանգ է առել Նոյան տապանը, և գտնելու համար դրա մնացորդները: Գիտարշավից մի քանի շաբաթ անց նրանք հայտարարեցին, որ 4000 մ բարձրության վրա գտել են 150մ երկարությամբ և նավի մնացորդներ հիշեցնող փայտի կտորներ: