Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է 10 ակումբ։
Ըստ Daily Star-ի, Մխիթարյանը ամենայն հավանականությամբ կլքի «ՄՅՈւ»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հայ կիսապաշտպանի ծառայություններով առավել շատ հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» և Միլանի «Ինտերը»: Ակումբներին հաջորդում են «Վեստ Հեմը», «Վալենսիան», «Արսենալը», «Միլանը», «Տոտենհեմը», «Էվերտոնը», «Աթլետիկոն» և «Սևիլիան»:
Տևական ժամանակահատված է՝ լուրեր են շրջանառվում, որ իտալական «Ինտերը» և «Բորուսինա» ցանակնում են գնել 28-ամյա հայ ֆուտբոլիստին։