Վրաստանի Աջարիայի ինքնավար հանրապետության հայերին հուզող հարցերի լայն շրջանակ է քննարկվել Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների եւ հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեի հանդիպման ընթացքում: «Ա-Ինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, Աբաշիձեն ընդգծել է տեղի հայերի ակտիվ դերը Աջարիայի քաղաքական եւ տնտեսական կյանքում, նրանց ներդրումը հանրապետության բարգավաճման գործում: Իրենց հերթին համայնքի անդամները երախտագիտություն են հայտնել Աջարիայի ղեկավարին տեղի հայերին ցուցաբերվող աջակցության համար: