Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ճանաչվել է ամենահարուստ մարդը պատմության մեջ: Ըստ միլիարդատերերի վարկանիշի, որը կազմել է Bloomberg գործակալությունը, 2018-ի հունվարի 9-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 105 մլրդ դոլար:
Բեզոսի կարողության աճը տեղի է ունեցել Amazon-ի բաժնետոմսերի աճի հաշվին, որոնք 2018-ի առաջին օրերին աճել են 6,62 տոկսով, իսկ 1 բաժնետոմսի արժեքը՝ 1.300 դոլար է դարձել, գրում է Lenta.ru-ն:
Բեզոսը գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը, որի կապիտալն, ըստ Bloomberg-ի և Forbes-ի, մի փոքր գերազանցում էր 100 մլրդ դոլարը 1999-ին: Սակայն դրանից հետո ցուցանիշը սկսել է նվազել, և, վերջին տվյալներով, կազմում է 93,3 մլրդ դոլար, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով:
Բեզոսը հիմնել է Amazon-ը 1994-ին, 2016-ին ընկերության շրջանառությունը կազմել է մոտ 136 մլրդ դոլար: Amazon-ի բաժնետոմսերից բացի, Բեզոսին է պատկանում The Washington Post թերթն ու Blue Origin ընկերությունը, որը զբաղվում է տիեզերանավերի մշակմամբ:






