AM
17 Հունվար 2018 - 14:17 AMT

Թբիլիսիում հանրային տրանսպորտը կաշխատի նաև գիշերային ժամերին

Թբիլիսիում շաբաթվա որոշ օրերին հանրային տրանսպորտը կգործի նաև գիշերային ժամերին: Վրաստանյան Newsgeorgia լրատվակայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Մայրաքաղաքի գիշերային կյանքի զարգացումը Կալաձեի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Նա ասել է, որ գիշերային կյանքի ակտիվացումը կնպաստի Թբիլիսիի եկամուտների ավելացմանը:

Կալաձեն այժմ աշխատում է գիշերային Թբիլիսիի զարգացման նախագծի վրա, որը ներկայացվելու է փետրվարին:

«Փետրվարի վերջին կներկայացնենք մեր առաջին ծրագրերը՝ մոտակա 4 տարում հանրային տրանսպորտի զարգացման ուղղությամբ», – ասել է քաղաքապետը: