AM
25 Հունվար 2018 - 07:50 AMT

Բաքվում օտարերկրյա 3 ընկերության գրասենյակ կփակվի

Հունվարի 24-ին Բաքվում ներկայացուցչությունների և բաժանմունքների փակման մասին հայտարարել է 3 օտարերկրյա ընկերություն:

Փակվելու մասին հայտարարած գերմանական GE Grid GmbH (նախկինում՝ Alstom Grid GmbH) ընկերության բաժանմունքը գործում էր Բաքվում 2011-ից: Իսկ հոլանդական MRC Transmark B.V. բաժանմունքը բացվել էր բոլորովին վերջերս՝ 2015-ի նոյեմբերին:

Թուրքական Bayholding İnvestment Limited ընկերությունը Ադրբեջանում իր գործունեության 20-ամյակը կնշեր 2018-ի մայիսին, եթե նույնպես չհայտարարեր փակվելու մասին: Այդ ընկերությունը Բաքվում 4 բարձրահարկ շենք է կառուցել, գրում է contact.az-ը:

Ադրբեջանում գործունեությունը դադարեցնելու պատճառների մասին ընկերությունները չեն հայտնում:

Ընթերցեք նաև.Բաքուն հայերին մեղադրել է Մոսկվայում աղբամաններն Ադրբեջանի դրոշի գույներով ներկելու մեջ