Աշխարհում առաջին անգամ կապիկներ են կլոնավորվել: Դա հաջողվել է անել չինացի գիտնականներին: Նրանք օգտագործել են այն նույն մեթոդաբանությունը, որը կիրառվել է Դոլի գառնուկի կլոնավորման ժամանակ: Այդ մասին հայտնել է Cell ամսագիրը:
«Կապիկների կլոնավորման մեթոդաբանությունը բազում նոր հնարավորություններ է տալիս: Այժմ մենք կկարողանանք աճեցնել պրիմատներին գեների նույն հավաքածուով, բացառությամբ ԴՆԹ մեկ հատվածի, որի կառուցվածքը մենք կփոխենք: Դա թույլ կտա բացահայտել ոչ միայն բազում գենետիկ հիվանդությունների էությունը, այլ նաև քաղցկեղի և իմունային խանգարումների դեմ պայքարի նոր մեթոդներ գտնել» ,-ասել է Շանհայի Նեյրոֆիզիկայի ինստիտուտի Պրիմատների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ցյան Սունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Գիտնականների ջանքերի շնորհիվ 8 և 6 ամիս առաջ փոխնակ մոր միջոցով լույս աշխարհ է եկել 2 մակակա (Macaca fascicularis), որոնք միանգամայն նույն ԴՆԹ-ն ունեն: Առաջինին անվանել են Չժուն Չժուն, երկրորդին՝ Հուա Հուա:






