AM
26 January 2018 - 07:55 AMT

Օլիմպիադային ՌԴ-ից 169 մարզիկ կմասնակցի

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Ռուսաստանից 169 մարզիկի է թույլ տվել մասնակցել հարավկորեական Փհենչհանում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին: Այդ մասին հայտարարվել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ասուլիսում:

Ըստ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ստանիսլավ Պոզդնյակովի, առաջատար մարզիկները կմասնակցեն մրցումներին, գրում է Deutsche Welle-ն:

Դեկտեմբերի 5-ին ՄՕԿ-ը խթանիչների օգտագործման համար հեռացրեց Ռուսաստանի հավաքականին Օլիմպիական խաղերին մասնակցելուց: Չեզոք դրոշի ներքո կկարողանան ելույթ ունենալ միայն այն ռուսաստանցի մարզիկները, որոնք չեն օգտագործել խթանիչներ:

Ձմեռային Օլիմպիադան կանցնի Փհենչհանում փետրվարի 9-25-ը: