AM
26 January 2018 - 11:04 AMT

Օլիմպիական խաղերին մասնակցող դահուկորդների անունները հայտնի են

Հունվարի 25-ին Ծաղկաձորում կայացել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:

Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, իսկ լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ մարզիկներին ընտրել են ըստ նրանց վարկանիշային արդյունքների, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը: