Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Նայջել Շորթին (Անգլիա):
Լիլիթ Մկրտչյանն առանց խաղի կես միավոր է ստացել (մրցաշարի կանոնակարգի համաձայն, ցանկության դեպքում նա կարող էր հանգստյան օր ընտրել, որի համար կես միավոր է տրվում):
7 տուրից հետո Արոնյանը 5.5 միավորով 7-րդ տեղում է, իսկ Լիլիթը 4-ով՝ 88-րդ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: