AM
30 Հունվար 2018 - 11:28 AMT

Պեկինում աշխարհի ամենամեծ օդանավակայանն են կառուցում. Կավարտեն 2019-ին

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում նախատեսվում է մինչև 2019 թվականը ավարտին հասցնել աշխարհում ամենախոշոր օդանավակայանի կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է չինական CGTN-ը (Չինական գլոբալ հեռուստատեսության ցանց):

Այն զբաղեցնելու է 700.000 քառակուսի մետր տարածք: Նախատեսվում է, որ մինչև 2025 թվականը օդանավակայանի ուղևորահոսքը տարեկան կհասնի 100 մլն-ի: Օդանավակայանը սկզբնական շրջանում ունենալու է 4 թռիչքուղի:

Նոր օդանավակայանի շինարարության համար ծախսվելու է $13 մլրդ: