AM
1 Փետրվար 2018 - 09:56 AMT

Թուրքիայի բնակչությունը հատել է 80 մլն-ը

Թուրքիայի բնակչությունը 2017 թվականին հատել է 80 մլն-ի շեմը: Թուրքիայի պետական վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ 2016-ին երկրում բնակչության թիվը կազմել է 79,8 մլն մարդ:

Նույն թվականին բնակչության տարեկան աճը կազմել է 13,5%, իսկ 2015-ին 13,4%:

Բնակչության 50,2%-ը կամ 40 մլն-ը տղամարդիկ են, կանայք կազմում են 49,8%-ը կամ 39,7 մլն-ը:

Ստամբուլի նահանգը երկրի ամենախիտ բնակեցվածն է. այստեղ ապրում է 14,8 մլն մարդ: 2017-ին 2016-ի համեմատ, նահանգի բնակչության թիվն աճել է 1%-ով:

Անկարայում ապրում է 5 մլն մարդ: Երրորդ խիտ բնակեցված նահանգը Իզմիրն է:

2016-ի միջին տարիքը երրկում կազմել է 31,4: Կանխատեսվում է, որ 2023-ին ծերերի թիվը կաճի՝ կազմելով բնակչության 10,2%-ը: