Մարզական վերաքննիչ դատարանն (CAS) արդարացրել է ռուսաստանցի մարզիկների մեծ մասին՝ չեղարկելով նրանց ցմահ որակազրկումը: ՌԴ 39 մարզիկ բողոքարկել էր ՄՕԿ որոշումը՝ նրանց Օլիմպիական խաղերից ցմահ հեռացնելու վերաբերյալ:
39 մարզիկից 28-ն ամբողջությամբ արդարացվել է: Հակադոպինգային կանոնները խախտելու համար Օլիմպիական խաղերից ցմահ հեռացվելու մասին որոշումը չեղարկվել է, գրում է Eurosport-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, վարքագծի կանոններ է մաշկել, որոնք պետք է պահպանեն Փհենչհանի Օլիմպիադայի ժամանակ «Ռուսաստանի օլիմպիականները»: Մասնավորապես մարզիկներին արգելվում է հրապարակավ երգել ՌԴ օրհներգը, ցուցադրել դրոշն ու զինանշանը, այդ թվում ԶԼՄ-ներում ու սոցցանցերում: ՄՕԿ-ը մանրամասնել է, որ միակ տեղը, որտեղ կթույլատրվեն ՌԴ դրոշները
Ավելի վաղ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն հաստատել էր 169 մարզիկ ներառող ցանկը, որոնք մասնակցելու էին Փհենչհանի Օլիմպիադային: Օլիմպիական խաղերը կանցնեն փետրվարի 9-25-ը:
Դոպինգային սկանդալի պատճառով ՌԴ մարզիկները հանդես կգան չեզոք դրոշի ներքո: Պարգևատրման արարողություններում ՌԴ օրհներգի փոխարեն կհնչի օլիմպիականը: Մարզահագուստի վրա չեն լինի ՌԴ ոչ դրոշը, ոչ զինանշանը: