Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Էստոնիայի թիմի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Մարտի 27-ին Հայաստանի ընտրանին Երևանում կխաղա նաև Լիտվայի հավաքականի հետ:
Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը, որը նոր մրցաշար է ֆուտբոլում: Այն մեկնարկում է 2018-ին:
Եվրոպայի ֆուտբոլի հավաքականները բաժանվել են 4 լիգայի, որոնք, իրենց հերթին, բաժանվել են 4 խմբի: Յուրաքանչյուր լիգայի հաղթողը 2020թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ուղեգիր կստանա: