Քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կին մարտիկը հակատանկային հրթիռային համալիրից խոցել է թուրքամետ «Ահրար աշ Շամ» խմբավորման տանկը: Համապատասխան տեսահոլովակը հրապարակել է Al-Masdar News-ը:
Զրահատեխնիկան խոցվել է սիրիական Աֆրինի մոտակայքում: Գրոհայիններից մեկը սպանվել է, հայտնում է Lenta.ru-ն:
Փետրվարի 2-ին Աֆրինից ոչ հեռու գտնվող Ռաջուի շրջանում քուրդ գրոհայինների և թուրքամետ ուժերի միջև բախում է եղել տեղանքի վերահսկողության համար:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել խաղաղ բնակիչների հողատարածքներին սիրիական Աֆրինի շրջակայքում:
Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:
Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:






