AM
12 February 2018 - 10:42 AMT

Պատանի ձյուդոյիստները մեդալներ են նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկության փուլում

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 10-11-ն Իտալիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին:

Ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ ՀՀ թիմում հանդես են եկել Յուրի Իսրայելյանը 50 կգ, Ստյոպա Դարբինյանը 55 կգ, Մամիկոն Ավետիսյանը 81 կգ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Յուրի Իսրայելյանը դարձել է արծաթե մեդալակիր, Ստյոպա Դարբինյանը՝ բրոնզե, իսկ Մամիկոն Ավետիսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: