Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Փոլ Պոգբան հիասթափվել է ՄՅՈւ-ից և ուզում է «Ռեալ» տեղափոխվել: Պատճառը անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ վատթարացած հարաբերություններն են ու թիմի խաղաոճը: Պոգբայի վրա ազդել է նաև Ֆրանսիայի հավաքականի կազմում իր թիմակից և ընկեր Անտուան Գրիզմանի չկայացած տրանսֆերը ՄՅՈւ, գրում է Eurosport-ը L’Equipe-ի վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոուրինյոն Պոգբային դուրս չի բերել մարզադաշտ «Հադերսֆիլդի» հետ խաղում՝ պատճառաբանելով, թե ֆուտբոլիստը ծուլանում է պաշտպանությունում:
Ըստ աղբյուրի, Պոգբան միշտ երազել է խաղալ «Ռեալում» :
2017/18 խաղաշրջանում Պոգբան 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Transfermarkt-ը նրան գնահատում է 90 մլն եվրո: