2018թ. փետրվարի 15-17-ը Մինսկում 17-րդ անգամ անցկացվել է սամբոյի Բելառուսի բաց առաջնությունը՝ խաղարկվում էին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մրցանակները:
Հայաստանը ներկայացնող Դավիթ Պետրոսյանը, որը հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճել է բրոնզե մեդալ:
Մրցումներն անցկացվել են Մինսկի մարզապալատում, որը 2019-ին հյուրընկալելու է 2-րդ Եվրախաղերի (Եվրապական օլիմպիական խաղեր) մասնակիցներին, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: