Հայաստանի խորհրդարանի պատվիրակության անդամները խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ Ռիգայի քաղաքապետ Գունդարս Բոյարսի հետ քննարկել են Լատվիայի եւ Հայաստանի մայրաքաղաքների միջեւ բարեկամական կապերի վերականգնման հարցերը: Համագործակցության հեռանկարային ուղղությունների թվում կողմերը նշել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` տուրիզմը, արդյունաբերությունը, գիտությունն ու մշակույթը: Զրույցի ընթացքում Գ.Բոյարսը ընդգծել է հայկական սփյուռքի մեծ ավանդը Ռիգայի մշակութային կյանքում: