Աշխարհահռչակ ամերիկուհի մոդել Էմիլի Ռատակովսկին ամուսնացել է: HuffPost-ի փոխանցմամբ, այս մասին Instagram-ում հրապարակում է արել 26-ամյա մոդելը:
Ռատակովսկին ամուսնացել է պրոդյուսեր և դերասան Սեբաստիան Բիր-Մքքլարդի հետ, ում հետ հանդիպում էր ընդամենը մի քանի շաբաթ:
«Այսպիսով, ես ունեմ անակնկալ՝ ամուսնացել եմ», – գրել է մոդելը՝ սոցցանցում հրապարակելով երեք լուսանկար:
Պրոդյուսեր և դերասան Սեբաստիան Բիր-Մքքլարդի հետ ամուսնանալուց առաջ ամերիկուհի մոդել Էմիլի Ռատակովսկին մոտ երեք տարի սիրավեպ է ունեցել Ջեֆ Մագիդի հետ:






