AM
28 Փետրվար 2018 - 10:58 AMT

Վանում 1 ամսով արգելվել են բոլոր հավաքները

Վանում 30 օր ժամկետով արգելվել է տարաբնույթ միջոցառումների անցկացումը:

Վանի նահանգապետարանի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ նահանգում կարգելվի ցույցերի, քայլերթերի, բողոքի ակցիաների, հիշատակման արարողությունների և առհասարակ ցանկացած հավաքների անցկացումը: Բացառություն են կազմում պետական մարմիների կողմից իրականացվող միջոցառումները:

Արգելքը ուժի մեջ է մտնում փետրվարի 28-ից, հայտնում է Ermenihaber-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի կիրառման նպատակը նահանգում խաղաղության պահպանումը, քաղաքացիների կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովումն է: