Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի լոնդոնյան ակումբի մեկնարկային կազմում անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի»հետ խաղում:
Ակնկալվում է, որ հայ ֆուտբոլիստը խաղադաշտում կլինի առաջին իսկ րոպեներից, գրում է Daily Star-ը:
Մխիթարյանից բացի «Արսենալի» կազմում խաղադաշտ դուրս կգան Պետր Չեխը, էկտոր Բելյերինը, Շկոդրան Մուստաֆին, Լորան Կոսելնին, Սեադ Կոլաշինացը, Ջեկ Ուիլշիրը, Գրանիտ Ջական, Մեսուտ Օզիլը, Դենի Ուելբեկը, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:
Հանդիոպւմը կկյանա մարտի 1-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: