Գերմանական Volkswagen Group-ը ճանաչվել է 2017 թվականի աշխարհի ամենահաջողակ ավտոարտադրող ընկերություն: World Car Group Ranking վարկանիշի համաձայն՝ ընկերությունը նախորդ տարում վաճառել է մոտ 10,4 մլն ավտոմեքենա, ինչը 3,5%-ով ավելի է 2016 թվականի ցուցանիշից:
Վարկանիշում ներառվել է 25 ավտոարտադրող:
Երկրորդ հորիզոնականում է ճապոնական Toyota Motor-ն է. ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վաճառել է 10,4 մլն մեքենա: 10 մլն մեքենայով երրորդ հորիզոնականում Renault-Nissan կոնցեռնն է:
Ըստ վարկանիշի՝ լավագույն հնգյակում են ներառվել նաև ճապոնական Hyundai-ն՝ 7,2 մլն մեքենայով, և General Motors-ը՝ 6,8 մլն-ով:
Հայտնի Mercedez-Benz և BMW ընկերությունները, չնայած նախորդ տարի գրանցած վաճառքի աճին, չեն ընդգրկվել ամենաշատ վաճառք ապահոված ավտոարտադրող ընկերությունների տասնյակում:






