AM
8 March 2018 - 14:36 AMT

Մխիթարյանն «Արսենալի» ամսվա խաղացող է ճանաչվել

Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է փետրվար ամսվա լավագույն խաղացող։

Ինչպես հայտնում է ակումբի կայքը, լավագույն խաղացողը որոշվել էր օնլայն-քվեարկության արդյունքում։

Մխիթարյանը ստացել էր ձայների մոտ ¾-ը, երկրորդ ու երրորդ տեղերում Նաչո Մոնրեալն ու Աարոն Ռեմսին են։

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ չամրապնդվելով «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում։

«Արսենալի» կազմում նա 5 գոլային փոխանցում է կատարել։