Կալիֆորնիայի Յոնթվիլ քաղաքի վետերանների տանը 3 պատանդի դի է հայտնաբերվել, ինչպես նաև այդ հաստատության վրա հարձակված զինված տղամարդու դին: Նրա մահվան պատճառները պարզվում են: Այդ մասին հայտնել են տեղական կառավարման մարմինները:
Սկզբից հրաձիգը ավելի շատ պատանդներ էր վերցրել, սակայն ավելի ուշ ազատ էր արձակել մի մասին: Գրեթե 8 ժամ ոստիկանությանը չէր հաջողվում շփում հաստատել տղամարդու հետ և իմանալ, թե որոնք են նրա պահանջները, հայտնում է Deutsche Welle-ն:
Տղամարդու անունը դեռևս չի հրապարակվել: Ըստ ամերիկյան Napa Valley Register-ի, խոսքը 36-ամյա վետերանի մասին է, որը մասնակցել է պատերազմներին Իրաքում և Աֆղանստանում: Նա մասնակցում էր վերականգնողական ծրագրի և դուրս էր գրվել պատահարից 2 շաբաթ առաջ:
Զոհված պատանդ կանայք վերականգնման ծրագրի աշխատակիցներ էին:
Յոնթվիլի վետերանների համար նախատեսված վերականգնողական կենտրոնը խոշորագույններից է ԱՄՆ-ում: Այնտեղ բնակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մոտ 1100 վետերան, ինչպես նաև Վիետնամի և Իրաքի պատերազմի վետերաններ:






