AM
14 March 2018 - 13:41 AMT

Վենգեր. Մխիթարյանը շատ արագ է մերվում

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի համար անակնկալ չէր այն, որ Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արագ հարմարվեց իր նոր ակումբին: Այս մասին գրում է բրիտանական Metro-ն:

«Այո, նա մերվում է շատ արագ: Կարծում ենք, սա այն ոճն է, որը սազում է նրան: Նա շատ լավ է ընդունվել և լավ է հարմարվել: Սա այն էր, ինչ ես սպասում էի նրանից»,- ասել է ֆրանսիացի մարզիչը:

Աղբյուրը նշում է, որ հայ ֆուտբոլիստը 18 բարդ ամիս է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ենթակայության ներքո:

«Մինչ ՄՅՈւ տեղափոխված չիլիացի հաձակվող Ալեքսիս Սանչեսն ակումբում անցկացրած իր 10 հանդիպումից միայն մեկում է արդյունք տվել, Մխիթարյանը բարգավաճում է հարձակողական ոճ ունեցող «Արսենալում»», – նշում է աղբյուրը:

Մարտի 11-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» տնային խաղում 3-0 հաշվով հաղթել էր «Ուոթֆորդին»: 59-րդ րոպեին` Մխիթարյանի փոխացնումից հետո, Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկել է հաշիվը: 77-րդ րոպեին Մխիթարյանը դարձրել է հաշիվը 3-0:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալ»-«Ուոթֆորդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: