Ռուսաստանը 2019-ին առաքելություն կուղարկի դեպի Մարս, իսկ Լուսնի նոր հետազոտման շրջանակում ռուս մասնագետները կաշխատեն վայրէջքներ իրականացնել բևեռներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք հիմա այնտեղ անօդաչու, իսկ հետո նաև տիեզերագնցների կողմից կառավարվող գործարկումներ կիրականացնենք՝ հետազոտելու համար հեռավոր տիեզերքը, իրականացնելու Լուսնի ծրագիրն ու հետո Մարսի հետազոտումը: Առաջինը՝ դա շատ շուտով կլինի՝ 2019-ին մենք մտադիր ենք առաքելություն ուղարկել Մարսի ուղղությամբ»,-ասել է Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի ֆիլմում, որը հրապարակվել է նրա գործընկեր Դմիտրի Կիսելյովի սոցէջերում, գրում է Interfax.ru-ն:
Նա նշել է նաև, որ դա Լուսնի հետազոտման նոր շարունակություն է, որը տարբերվում է այն ծրագրերից, որոնք իրականացվում էին Խորհրդային Միությունում:
«Մեր մասնագետներն աշխատելու են վայրէջքներ իրականացնել բևեռներում, քանի որ հիմքեր կան կարծելու, որ այնտեղ կարող է ջուր լինել: Այնտեղ զբաղվելու շատ բան կա, այնտեղից կարող են սկսվել այլ մոլորակների, հեռավոր տիեզերքի ուսումնասիրությունները»,-ասել է Պուտինը:






