Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը պարտվել է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Հայ գրոսմայստերը 3.5 միավորով վերջին՝ 8-րդ տեղում է:
11-րդ տուրում Արոնյանը խաղալու է Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ:
10-րդ տուրում բացի Կրամնիկ-Արոնյան հանդիպումից, մյուս բոլոր հանդիպումներն ավարտվել են ոչ ոքիով: Խաղաղ ելք են ունեցել հետևյալ հանդիպումները՝ Մամեդյարով-Կարուանա, Գրիշչուկ-Կարյակին, Դին Լիժեն-Սո:
10 տուրից հետո արդյունքները հետևյալն են. 1 տեղ՝ Կարուանա (6,5 միավոր), 2-րդ հորիզոնականում Մամեդյարովն է 6 միավորով, 3-րդ Գրիշչուկը՝ 5.5 միավորով: 4-5-րդ տեղերը կիսում են Կարյակինը, Դին Լիժենը՝ 5-ական միավորով, 6-րդը Կրամնիկն է 4,5 միավորով, 7-րդը՝ Սոն՝ 4 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակն Արոնյանը 3,5 միավորով:
Հավակնորդների մրցաշարին մասնացում է 8 շախմատիստ. շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):