Գերմանիայի Շտեֆանսպոշինգ համայնքում գտնվող փախստականների ապաստարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցի և աֆրիկացի ներգաղթյալների միջև:
Ադրբեջանցու և Սիերա Լեոնեից աֆրիկացու միջև կենցաղային բախման պատճառը հայտնի չէ, սակայն, ինչպես ասել է ոստիկանությունը, ադրբեջանցին հարձակվել է աֆրիկացու վրա և սկսել է ծեծել նրան: Շուտով ծեծկռտուքը զանգվածային բնույթ է ստացել, գրում է Haqqin.az-ը գերմանական ԶԼՄ-ների վրա հղումով:
Հատկանշական է, որ վերոնշյալ փախստականների ապաստարանում հիմնականում տեղավորված են Ադրբեջանից և Սիերա Լեոներից Գերմանիա ներգաղթած փախստականները:
Ըստ գերմանական ԶԼՄ-ների, հերթական զանգվածային ծեծկռտուքը փախստականների միջև հարցականի տակ է դնում Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը:
Սա առաջին միջադեպը չէ կապված ադրբեջանցի փախստականների հետ Գերմանիայում: Մի քանի ամիս առաջ Դեգենդորֆի փախստականների կենտրոնում ադրբեջանցիները բողոքի ալիք էին բարձրացրել կենտրոնում, որն ավարտվել էր Դեգենդորֆի քաղաքապետարանի մոտ: Այդ ժամանակ ադրբեջանիցներն աֆրիկացիների հետ միասին էին գործում:
Եթե նախկինում Ադրբեջանից և Սիերա Լեոնեից Գերմանիա ներգաղթածները միասին էին պայքարում իրենց իրավունքները համար, ապա յաժմ երկու խմբերի միջև հարաբերությունները ծայրահեղ լարված են և ամեն պահի կարող են կրկին վերածվել հերթական զանգվածային ծեծկռտուքի:






