Իտալական «Միլանի»ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կշարունակի գլխավոր մարզչի իր պարտականություններն առնվազն մինչև 2021 թվականը:
Ըստ Corriere dello Sport-ի, նա նոր 3-ամյա պայմանագիր կկնքի ակումբի հետ մարտի 28-ին: Գատուզոյի աշխատավարձը կկազմի 2 մլն եվրո խաղաշրջանի համար, ինչպես նաև հավելյալ պարգևավճարներ, հայտնում է Eurosport-ը:
Գատուզոն գլխավորել է «Միլանը» 2017-ի նոյեմբերին, նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է 23 խաղից 13-ում և դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ա սերիայում «Միլանը» 6-րդն է, իսկ Չեմպիոնների լիգայի գոտուն հասնելու համար 5 միավոր է պակասում: