Ֆրանսիական ՊՍԺֆուտբոլի ակումբի գլխավոր մարզիչ Ունան Էմերին, հավանաբար, խաղաշրջանի ավարտին կհեռանա թիմից:
Փարիզյան ակումբի սեփականատերերը գոհ չեն իսպանացի մասնագետի աշխատանքի արդյունքներից և շարունակում են հարմար թեկնածու փնտրել այդ պաշտոնի համար, հայտնում է Sports.ru-ն L’Equipe-ի վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՊՍԺ ֆուտբոլային ակումբի աստղ բրազիլացի Նեյմարը պնդում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը դառնա Լուիս Էնրիկեն, որի հետ նա աշխատել է «Բարսելոնայում»:
Ըստ պարբերականի, թիմը գլխավորելու առավելագույն շանսեր ունեն գերմանացի մասնագետները՝ Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելն ու Յոհաիմ Լյովը Գերմանիայի հավաքականից:
Տուխելով հետաքրքվում է նաև Լոնդոնի «Արսենալը»: